«Վարդագույն Սֆինքս»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ (փոստային) Բնօրինակի անվանում՝  «Վարդագույն Սֆինքս» Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Բացիկում պատկերված է Սֆինքսի քանդակը կիսանստած, ձեռքերը առաջ պարզած, կիսադեմ, երկար խույրով: Սֆինքսի կրծքավանդակին տոհմանշան է քանդակած: Պատվանդանի առջեւի մասը, քիթը եւ ականջը վնասված է: Բացիկի դարձերեսին տպագրված է ցուցանմուշի անվանումը եւ վայրը ֆրանսերեն: Քանդակը Փարիզի Լուվրի թանգարանի հին եգիպտական հավաքածուից է: Բացիկ թիվ՝ 155: Չարենցը բացիկը գնել է 1925թ. արտասահմանյան ուղեւորության ժամանակ՝ փարիզում: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  բարակ ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ֆրանսիա Հայտնաբերման ժամանակը՝  1925թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 298 Հիմնական հաշվառանիշ՝  ԱԻ ՀՖ 7832