Վարագույր "Պիկովայա դամա" ներկայացման համար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Կոմպոզիցիան հավաքված է կանաչ մահուդի վրա: Օգտագործված են սեւ եւ մանուշակագույն ճերմակ ժանյակներ, այրված եզրերով շղարշե վարագույրի կտորներ, դեղին շղարշ, ինչպես նաեւ տարբեր գործվածքի կտորտանք: Տեղ-տեղ փակցված են 18-րդ դարի ռուսական տարբեր չափերի դիմանկարների, սկուտեղների վերատպություններ, լուսանկարի կտորներ, պատռված եւ վառված խաղաթղթեր, ինչպես նաեւ փետրախոտի կապ եւ փայլատի կտորներ: Ամբողջ մակերեսը առատորեն զարդարած է կարմիր, կանաչ եւ արծաթագույն կլոր փայլազարդերով: Աշխատանքը ծածկող ապակու վրա փակցրված էհինգ կլոր թափանցիկ ապակի, իսկ կենտրոնական մասում մեկ օվալաձև ապակի: Չորս նույնատիպ ապակիներտեղավորված են ծածկող ապակու տակ: Աշխատանքը վերցված է սև լայն շրջանակի մեջ, որի արտաքին պարագծով փակցված են պատառոտված, վառված,եզրերով և մաշեղվածխաղաթղթեր, որոնց արանքներում փայլազարդեր են կպցված Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984 Չափս՝  80 x 68 սմ Նյութը՝  փայտ, գործված, լուսանկար, թուղթ, ապակի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  37