Վարագույր

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Վարագույր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է ուղղանկյունաձև բամբակյա կտորից, եզրերը ծալված են և թելքաշ արված: Կենտրոնում ասեղնագործված են շագանակագույն 2 լայն շերտեր, որոնք ծայրում շեղանկյունաձև նախշ ունեն: Նրանցից վերև ցանցաձև նախշով ոճավորված պատկեր է կանաչ եզրերով, որից բարձրանում են 5 խոշոր կակաչներ տերևներով և կոկոններով, ինչպես նաև մանուշակներ: Ասեղնագործված է մուլինե թելերով և լիցք հարթակարով: Լայնություն (սմ)՝  67 Երկարություն (սմ)՝  220 Նյութը՝  բամբակ, արհեստական մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. առաջին կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2516/8գ Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1082