Վարագույր

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Վարագույր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ողղանկյունաձև է , սպիտակ բամբակյա կտորից: Երեք կողմերը ծալված և բարակ թելքաշ են արված, մեկ կողմը՝ ալիքաձև է : Վարագույրի վերևի երկու անկյուններում մեկական ծաղկանախշ է պատկերված եռանկյունաձև ցանցկեն շրջանակում նրանց միջև շեղանկյունաձև շրջանակ է՝ մեկ հաստ ցողունից դուրս եկող երեք ծաղկանախշերով: Նրանից ներքև երկու հաստ սյուներ են: Վարագույրի ներքևում երեք ցանցկեն եռանկյունիներ են, որոնք իրար կողքի դասավորելով ստեղծել են ուղղանկյան պատկեր: Նրանց միջև մեկական ծաղկանախշեր են : Վարագույրի երկու կողմերի երկարությամբ երեքական խոշոր ալիքներ են, ներսում փոքրիկ շրջանակով և այն պահող չորս խաչաձև կապերով: Գործված է օղակարով (կտրտովի հարթակար) : Լայնություն (սմ)՝  34,7 Երկարություն (սմ)՝  54,5 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շամշադինի շրջ.՝ գ. Բերդավան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4890/4ա Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2750