Վարագա XV դարի Ավետարանի թերթերից մեկը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է Վարագա XV դարի Ավետարանի թերթերից մեկը, որտեղ ներկայացված են Ավետարանի գրիչն ու ստացողը: Ուղղանկյան գագաթի մասում եռանկյուն շրջանակի մեջ առնված է երկթև խաչ, որի հիմքի մոտ՝ աջ և ձախ կողմերում պատկերված են երկու քահանա /նրանց երկուսի գլխավերևում գրված է Հովհաննես/, իսկ խաչի ոտքի աջ և ձախ կողմերում՝ մոմը ձեռքերին պահած Մարտիրոս և Թովմաս գրիչները: Խաչի առաջին մեծ թևի չորս կողմերում փողհար հրեշտակների գլուխներ են, որոնց մոտ գրված է՝ ‹‹Խաչ, որ գայ յարեւելից››, իսկ վերին՝ երկրորդ թևի չորս կողմերում ևս փողհար հրեշտակների պատկերներ են, որոնց գլխավերևում Քրիստոսի գլուխն է՝ լուսապսակով: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  11.6 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Բարձրություն (սմ)՝  17.5 Նվիրատու՝  Գրիգոր Առաքելի Բաբախանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5595/91 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-274