Վասպուրականի տղայի դիմանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է գեղեցկադեմ պատանյակ՝ Վասպուրականի ավանդական տարազով: Գլխին կրում է երկրաչափական գունագեղ զարդանախշերով բարձրադիր, ասեղնագործ գդակ: Հագել է բաց երկնագույն երանգի կարճ վերնազգեստ, որի սուր, եռանկյունաձև բացվածքից երևում է դեղնա-կանաչագույն շապիկը: Կարճ վերնազգեստի վրայից երևում է դեղնագույն տաք զգեստ-աբան՝ ուսագլուխների սև գույն խավոտ փնջերով: Ուսերն ի վար են ձգվում նախշազարդ -թեզանիք- հուճիկները: Գոտկատեղում երևում է իրանի շուրջը մի քանի անգամ փաթաթած բազմերանգ գոտին: Անդրավարտիքը խիստ գունագեղ է (մուգ կարմրա-շագանակագույնի գերակշռությամբ), հարդարված է երիզներով և երկրաչափական բազմագույն նախշերով: Ոտքերին կրում է սև գույնի ոտնաման՝ կարմիր գույնի սրածայր քթամասով: Աջ ձեռքում բռնած ունի երկար ձեռնափայտ: Նկարիչ՝  Ա. Ֆեթվաճյան Նյութը՝  ստվարաթուղթ, ջրաներկ Երկարություն (սմ)՝  29 Բարձրություն (սմ)՝  44 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6802/3 Բաժնեհաշվառանիշ՝  Կ-14