Վասպուրական

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  1998 թ. հուլիսի 8-ին շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի ազգային կոստյումներ» շարքի առաջին թողարկումը,որը ներկայացնում է հայկական տարազները: 250 ՀՀ դրամ անվանական արժեքով այս նամականիշը ներկայացնում է Վասպուրականի (Vaspurakan) տարածաշրջանին բնորոշ ազգային հագուստով ընտանիք: Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով: Վասպուրականի շրջանի տարազի հիմնական մասերից էր վերնազգեստը, որը կարվում էր մանիսա կտորից, վիզը կիսաշրջանաձև էր և մեջտեղից ճեղքված: Վերնազգեստի տարբեր մասերից կցվում էին եռանկյունաձև և ուղղանկյունաձև ընդհանուր 6 չաբուխ կոչված կտորներ: Թևքերն ուղիղ էին, թևքաբերանը՝ նեղ և ճեղքված: Օձիքը նեղ էր, կողքերում գրպանաճեղքով: Վասպուրականի կանանց վերնազգեստի քղանցքը, ճեղքերը, աջ ու ձախ փեղկերը զարդարվում էին կարմիր և կանաչ գույնի տրեզով: Տակից հագնում էին շիլա կտորից կարված շապիկ, որի կրծքի բացվածքը հասնում էր մինչև գոտկատեղ և կոճկվում անրակի վրա մեկ կոճակով: Հագուստը կազմված է զգեստից, չուխայից, ասեղնագործ գոգնոցից՝ խաչկար կարատեսակով, պատկերված են երկրաչափական զարդանախշեր, չոմբարից, որի վրա պատկերված է կենաց ծառ: Գլխազարդը ունի հատած գլանի տեսք և զարդարված է մետաղե զարդերով: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Չափս՝  2,6x3,6 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Ղևոնդյան Ռուբեն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1998 Նկարագրություն՝  Հայկական ազգային տարազ: I թողարկում: Անվանական արժեքը՝ 250 ՀՀ դրամ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  208-Նամ.