Վանա սազ: Հավաքածոյք Վասպուրականի ժողովրդական երգերի, հեքիաթների, առածների և հանելուկների

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Վանա սազ: Հաւաքածոյք Վասպուրականի ժողովրդական երգերի, հէքեաթների, առածների եւ հանելուկների Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ժողովեց Գէորգ Գ. Շերենց. Վանա սազ: Հաւաքածոյք Վասպուրականի ժողովրդական երգերի, հէքեաթների, առածների եւ հանելուկների (Տեղական բարբառով): Առաջին մաս. Թիֆլիսի Ընկերութիւն հայերէն գրքերի հրատարակութեան. N17. - Թիֆլիս, 1885, տպարան Յովհաննէս Մարտիրոսեանցի: Շապիկը բաց վարդագույն ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, և վերջին ֆորզացի վրա կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքի բազմաթիվ էջերին կան Հովհ. Թումանյանի գծանշաններն ու այլ նշումները մատիտով: Ոչ բոլոր էջերն են կտրտված: Կազմերեսները խունացած են, կռնակը՝ մասամբ մաշված, որոշ էջեր մասնատվում են: Կազմող՝  Շերենց Գ. Էջ՝  (Ա-Ե), 187 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1885 Լայնություն (սմ)՝  14,8 Երկարություն (սմ)՝  21 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/639-1