Վանա կատու

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  1999 թ. օգոստոսի 19-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշեր նվիրված՝ «Հայաստանի բուսական և կենդանական աշխարհ» թեմային, որի վրա պատկերված է Վանա կատու, ինչպես նաև Վանա կատուն՝ CHINA'99 համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդեսի նշանով: Վանա կատուն սովորաբար սպիտակ, միջին երկարության մազերով, խոշոր մարմնով, ծանր ոսկորներով, յուրահատուկ գույնով, լայնակուրծք, ուժեղ, բայց միաժամանակ շատ նուրբ կատու է: Ականջները վարդագույն են, ներսից ունեն նուրբ մազային ծածկույթ: Աչքերը նշաձև են՝ համարյա կլոր կարող են լինել տարբեր գույնի: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1999 Չափս՝  3,1x3,1 սմ Նկարագրություն՝  Հայաստանի բուսական և կենդանական աշխարհ: V թողարկում: Անվանական արժեքը՝ 250 դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Քեչյան Ալբերտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  386-Նամ.