Վաղուց, շատ վաղուց...

Վաղուց, շատ վաղուց...

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Վաղուց, շատ վաղուց... Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Սեւումեան. Երեք պատկեր՝ Վաղուց, շատ վաղուց...; Շպկ. վրա վերնագիր՝ Երեք պատկեր. Բնութեան խաղը; Նոր ուխտատեղին (Մեծ շիրիմի առաջ). - Թիֆլիս, 1912, տպարան «Հերմէս», Գրաֆսկայեա փող. 6: Շապիկը մոխրամանուշակագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսի կենտրոնում՝ սև ուղղանկյուն շրջանակի ներսում, պատկերված է հրեշտականման աղջիկ, ներքևում տպագրված է վերնագիրը, իսկ վերևում՝ հեղինակի ազգանունը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Մեծարգոյ բարեկամ Յ. Թումանեանին Օվի Սևումեան»: Վերջին ֆորզացի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Կազմերեսները թեթև խունացած են: Հեղինակ՝  Սևումյան Օ. Էջ՝  27 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Լայնություն (սմ)՝  11 Երկարություն (սմ)՝  16,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/485