Սևանկար՝ Տեսարան հարսանիքից

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է տեսարան Լոռվա հարսանիքից: Առաջին պլանի վրա երկու զուռնաչիներ են և դհոլչիներ, որոնք չուխաներով և մորթե գլխարկներով են: Կենտրոնում նորահարսն է, դեմքը ամբողջությամբ ծածկված, նրա գլխավերևում կանգնած է փեսան: Նորահարսի կողքին կանգնած է խաչեղբայրը՝ խաչը ձեռքում բռնած, փեսայի կողքին պատկերված են ազապները՝ բոլորը դաշույններով: Նվագողների կողքին կանգնած են տարեց մարդիկ, բոլորն էլ չուխաներով, արծաթե գոտիներով և գլխարկներով, երկրորդ պլանին հարսանեկան թափորն է: Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Չափս՝  6*9.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6217/19 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-406