Սևանկար՝ նորածին մկրտելու տեսարան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է նորածին մկրտելու տեսարան: Կենտրոնում դրված է ծեփածո թոնիրը, որի մոտ նորածինը գրկում կանգնած է քահանան: Նրա կողքին՝ կավե սափորը ձեռքին կանգնած է միակ կինը՝ լուսանկարվածների մեջ՝ հավանաբար կնքամայրն է: Նա ազգային տարազով է և բերանակապով ամուր ծածկել է բերանը: Ծեսին մասնակցում են միայն տղամարդիկ՝ տարբեր տարիքի՝ սպիտակ բեղ ու մորուքով ծերունիներ, մի քանի միջահասակ տղամարդիկ և պատանիներ: Բոլորն էլ չուխաներով և արծաթե գոտիներով են: Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900-ական թթ. Չափս՝  6*9.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6217/17 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-406