Սևանի առափնյա հանգստյան տներից մեկը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Ապակյա նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է Սևանի առափնյա հանգստյան տներից մեկը։ Երևում են տան 4 մասնաշենք և խաղահրապարակը։ Մասնաշենքերից 2-ը երկար են, ունեն սյունաշար, պատշգամբներ, երկթեք կղմինդրե տանիք։ Մյուս երկու շենքերը ուղղանկյունաձև են, քառանիստ տանիքով, աստիճանավոր նախամուտքով։ Խաղահրապարակի ուղղանկյունաձև լայնությամբ կապված է ցանց, շուրջը դրված են նստարաններ։ Սևանկարի հետին պլանում երևում են լճի հատվածը և այն եզերող լեռները։ Նյութը՝  ապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-50-ական թթ․ Չափս՝  12*9 Նկարիչ՝  Արտաշես Վրույր Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7744/268 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-488