Ս․Օգանիզաշվիլին Գորիեցի Խեչոյի սազանդարների դաստայում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատշգամբում պատկերված է Գորիեցի Խեչոյի սազանդարների դաստան, որի կազմում է նաև յոթնամյա Սաշա Օգանիզաշվիլին։ Երաժիշտները հինգն են, որոնցից երեքը նստած են առաջին շարքում․ ձախից՝ փոքրիկ Սաշան է, ծնկներին չոքած նստել է աթոռին, իսկ դիմացի կլոր սեղանիկին դրել է զույգ կաշվե նաղարա։ Օգանիզաշվիլու կողքին՝ դափը ձեռքին նստած է դափահարը, ապա՝ թառահարը: Երկուսն էլ բեղավոր են, խոշորակազմ, թառահարը արծաթե գոտի է կրում: Երկրորդ շարքում առանց նվագարանների կանգնած երաժիշտները համեմատաբար երիտասարդ են: Բոլոր հինգ երաժիշտներն էլ մորթե գլխարկներով են, մուգ չուխաներով: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  31 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբ Բարձրություն (սմ)՝  24 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/103 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-503