Սփռոց սեղանի

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Հարդարման և կահավորման տարրեր Տեսակ/ժանր՝  Ծածկոցներ/սփռոցներ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաց կրեմագույն է ուղղանկյուն ծածկոց է, եզրերը ետ շրջած և մերիշկայով ամրացված։ Ընդհանրապես սփռոցը նախշազարդված է ցանցակարի, թելքաշի և հարթակարի տեխնիկաների զուգակցմամբ։ Կենտրոնում ասեղնագործ, ատամնավոր եզրերով փոքր օվալ դաշտ է՝ բուսական եզրագոտու մեջ առնված իրար նայող երեք հրեշտակների պատկերով։ Դաշտը շրջապատված է քառաթերթ ծաղիկներով և շրջանակներով, աստիճանաձև նախշերով։ Սփռոցն ավարտվում է խաչահիմքի մեջ առնված քառանկյուն ծաղկանախշով։ Լայնություն (սմ)՝  188 Երկարություն (սմ)՝  218 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արգենտինա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2009թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3913/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ–8336