Սփռոց սեղանի

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Սփռոց Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Սփռոց սեղանի, ուղղանկյունաձև, պատրաստված է մոխրականաչավուն կոպիտ մանվածքի բամբակյա կտորից, որի կենտրոնի և եզրերի զարդանախշերն արված են կտրատովի տեխնիկայով: Եզրի նախշն իրենից ներկայացնում է միանման ծաղիկներից ու տերևներից կազմված շղթա, կենտրոնի զարդամոտիվը սկսվում է քառաթերթիկ ծաղկանախշով, ապա շարունակվում է 4 կիսաշրջանների մեջ թռչնագլուխ վիշապների ոճավորված պատկերներով: Նյութը՝  Բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Նոր Ջուղա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-ական թթ. Չափս՝  210 x 140 սմ Նվիրատու՝  Թագուշ Բաշիկյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17505-13