Սրինգ՝ մետաղյա

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Սրինգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հովվական նվագարան է, որը տեղացիներն անվանում են «ղավալ»: Պատրաստել և օգտագործել է հովիվ Իշխան Մարտիրոսի Զաքարյանը (մահացել է 1975թ., 90 տարեկան հասակում): Նվագարանն երկաթյա խողովակ է, որի երեսի կողմում հավասարաչափ տարածությամբ բացված են 7 ձայնանցք, իսկ հակառակ կողմում՝ 1: Հակառակ կողմի ներքևի մասում կան նաև 2 ձայնասփյուռ անցքեր՝ ձայնը լավ տարածելու համար: Հեղինակ՝  Իշխան Մարտիրոսի Զաքարյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալալաքի շրջ., գյուղում Գումբուրդո Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Նյութը՝  երկաթ Երկարություն (սմ)՝  55 Տրամագիծ (սմ)՝  2 Նվիրատու՝  Նորայր Զաքարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4086 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-88