Սրբոյ հորն մերոյ Մովսեսի Խորենացվոյ Մատենագրությունք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սրբոյ հօրն մերոյ Մովսէսի Խորենացւոյ Մատենագրութիւնք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մովսես Խորենացի. Սրբոյ հօրն մերոյ Մովսէսի Խորենացւոյ Մատենագրութիւնք. - Ի Վենետիկ, յամի 1843, ի տպարանի Սրբոյն Ղազարու: Գիրքը գեղեցիկ ձևավորված է՝ կազմը կոշտ, ամուր ստվարաթղթից, կազմերեսները և կռնակը պատված են բալագույն կաշվով: Կազմերեսները եզերված են ոսկեգույն շրջանակներով, վրան դրոշմված են ոսկեգույն դրվագազարդ նախշեր: Առաջին կազմերեսի դարձերեսին՝ վերևի ձախ անկյունում, նաև էջ 7-ի վերևի լուսանցքում և վերջին ֆարզացի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակին դրոշմված են ոսկեգույն բուսանախշեր, իսկ կենտրոնում ոսկեգույն տառերով՝ վերնագիրը: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն ներկաշերտով: Ֆորզացի ներքևի մասում կա սև թանաքով մակագրություն՝ «Ջալալ Ջ. 1862. հոկ. ընծայեալ 'ի սրբազան հօր Ներսէս Կաթողիկոսեն 'ի Տփխիս, 'ի 1854 ամի»: Առաջին տիտղոսաթերթի դարձերեսին նույնպես կա սև թանաքով մակագրություն՝ «Պատկանի Մխիթարայ Ջալալեանց 1866 օգոստ. 24»: Կազմերեսները և կռնակը տեղ-տեղ խունացած են, բազմաթիվ էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Մովսես Խորենացի Էջ՝  9, 640 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1843 Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  23 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/252