Սրբոյ հորն մերոյ Գրիգորի Նարեկա վանից վանականի Ողբերգությունք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Նարեկայ վանից վանականի Ողբերգութիւնք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ընտիր մատենագիրք. Գրիգոր Նարեկացի. Սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Նարեկայ վանից վանականի Ողբերգութիւնք. - Յերուսաղէմ, 1875, ի տպարանի Առաքելական աթոռոյ Սրբոյ Յակովբեանց: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները պատված են կարմիր՝ մանր դրվագազարդ դրոշմվածքներով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի ինքնագիրը սև թանաքով՝ «Յ. Թումանեան»: Կռնակը շագանակագույն կաշվից է, վրան դրոշմված են ոսկեգույն բուսանախշեր, իսկ վերևի մասում ոսկեգույն տառերով՝ «Նարէկ»: Գրքի սկզբում կա սև-սպիտակ նկար: Երկրորդ տիտղոսաթերթի կենտրոնում կա Հովհ. Թումանյանի անձհական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը խունացած են, անկյունները՝ մաշված, առաջին կազմերեսին կան թանաքի հետքեր: Հեղինակ՝  Գրիգոր Նարեկացի Էջ՝  /4/, 600, 1 թ. նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1875 Լայնություն (սմ)՝  7,2 Երկարություն (սմ)՝  11,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/554