Սրբիչ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Սրբիչ Թանգարան՝  Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն Նկարագրություն ՝  Վուշե գործվածքի վրա գունավոր մետաքսաթելերով ծաղկային հորինվածքներով ասեղնագործ սրբիչ: Երկու գլուխներում կրկնվող հորինվածք է, երեքական ծաղկանախշեր կարմիր կլոր գլուխներով, որոնք իրարից բաժանվում են ոսկեթելով արված երկարավուն սյունակներով նախշերով: Ներքևում նույն ոսկեթելով մանր եռանկյուններ են: Եզրերում կտորից թողնված ծոպեր են: Ասեղնակարով կրկնում է ՈՒրֆայի ասեղնագործության տեխնիկան: Նյութը՝  Կտոր, թել, ոսկեթել Ստեղծման/Արտադրման վայրը՝  ՈՒրֆա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1313 Հիմնական հաշվառանիշ՝  1313