Սրբիչ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Սրբիչ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սրբիչը ուղղանկյունաձև է, նուրբ, բաց շագանակագույն երանգի վուշե գործվածքից: Երկու նեղ եզրերում ունի բարակ ծոպեր, իսկ երկար եզրերում ավելի հաստ թելերով գործված են երեք շերտագծեր: Սրբիչի երկու եզրերում ասեղնագործված են քնարաձև ծաղկանախշերով կենաց ծառեր, որոնց ծաղիկների կենտրոնում սրտաձև պատկերներ են: Կենաց ծառերի միջև սոճիներ են՝ եզրերում փոքրիկ ծաղկանախշերով: Լայնություն (սմ)՝  38 Երկարություն (սմ)՝  115 Նյութը՝  վուշ, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ակն գ. Բինկյան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. 2 կես Նվիրատու՝  Սեբստիայի հայրենասիրական միություն Հայտնաբերման ժամանակը՝  12.11.85թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6254/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2834