«Սրբացած եւ հավերժացած բարեկամություն»:/ Ռադիոկոմպոզիցիա/

«Սրբացած եւ հավերժացած բարեկամություն»:/ Ռադիոկոմպոզիցիա/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գրական այս կոմպոզիցիայում ներկայացված է սովետահայ երկու մեծ բանաստեղծների` ԱՎ. Իսահակյանի եւ Ե.Չարենցի բարեկամությունը, որը կարճ է տեւել կես տարի` մեկ ամիսը 1925թ. մարտ-ապրիլի ակզբները Վենետիկում, իսկ մի քանի ամիսը` 1936-ի վերջին օրերից մինչեւ 1937-ի սկիզբը Երեւանում: Հոգեկան կապերի առումով անչափ մեծ խորք ունեցող հոգեհարազատ բարեկամություն են ունեցել, որ անմահացել է Ե. Չարենցի «Էլեգիա գրված Վենետիկում» պոեմով, որտեղ Չարենցը Վարպետին հրավիրում է հայրենիք իր լուման ներդնելու նոր կյանքի կառուցման վսեմ գործին: 1937-ի հոկտեմբերին Չարենցը բանտում թաշկինակի վրա գրել է «Ավետիք Իսահակյանին» բանաստեղծությունը եւ ուղարկել նրան: Իսահակյանն էլ շատ բարձր է գնահատել Չարենց բանաստեղծին` նշելով` ինչ որ տվեց դա մի անմահ կոթող է նրա գերեզմանի վրա: Հարգանք նրա հիշատակին: Առաջին էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Հակոբյան Գրիգոր Նյութը՝  մանուշակուգույն թանաք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1745 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 4499