Ստուգման գրքույկ թիվ 637՝ Ա.Խաչատրյանի՝ որպես Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ուսանողի:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Պատվոգիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հանձնված է Ա.Խաչատրյանին իբրև կոմպոզիտորական բաժնի գիտակոմպոզիտորական ֆակուլտետի ուսանողի: Ստորագրված է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ուսումնական մասի կողմից: Գրքույկն ունի 16 թերթ: Կազմը սև գույնի դերմատինից է, վրան նեղ տառերով տպված է. «Մոսկվայի պետական կոնսերվատորիա»: Կազմի շրջերեսին փակցված է Ա.Խաչատրյանի լուսանկարը (4,2 x 3,3)՝ հաստատված կոնսերվատորիայի կլոր կնիքով: Լուսանկարը տեղ-տեղ մի փոքր պատռված է: թերթ՝  16 Նյութը՝  թուղթ, դերմատին Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք.Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1929թ. 5 դեկտեմբերի Լայնություն (սմ)՝  8,9 Երկարություն (սմ)՝  12,7 Նվիրատու՝  Թանգարանին է նվիրել Արամ Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  450 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД-236