Ստեփանոս Նազարյանց: Հատոր I

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ստեփանոս Նազարեանց: Հատոր I Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Լէօ. Ստեփանոս Նազարեանց: Հատոր I. - Թիֆլիս, 1902, տպարան Մ. Մարտիրոսեանցի: Շապիկը հարդագույն երանգով ստվար թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է կարմիր ու դարչնագույն մանր նախշերով լայն ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում կապույտ ոճավոր տառերով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին պատկերված է շագանակագույն մանր նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում կապույտ տառերով տպագրված է հրատարակչի ազդագիրը: Կռնակին սոսնձված է ստվար սպիտակ թղթաշերտ: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում է Ստեփանոս Նազարյանցի պատկերով ճակատանկարը: էջեր 19-ի, 34-ի և 68 -ի կենտրոններում՝ համապատասխանաբար Ներսես կաթողիկոսի, Հովակիմ Լազարյանցի և Խաչատուր Աբովյանի պատկերներն են: Կազմերեսները թեթևակի խունացած են: Գիրքը վերականգնված է: Հեղինակ՝  Լեո Էջ՝  IV, 224, նկ. Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902 Լայնություն (սմ)՝  11,5 Երկարություն (սմ)՝  17,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/190-1