«Ստեփան Շահումյանը կաշվի գործարանում»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կոմպոզիցիոն աշխատանք է: Կենտրոնում կանգնած է Ստեփան Շահումյանը, զրուցում է կաշեգործների հետ աշխատանքի վայրում: Առաջին պլանում երկու բանվորներ՝ մեկը նստած, մյուսը՝ թեքված վիճակում, թողած աշխատանքը, ուշադիր լսում են Շահումյանին: Ձախից ներքևում հայատառ գրություն՝ «Հ. Ստեփանյան, 1960 թ.»: Հեղինակ՝  Ստեփանյան Հրանտ Հարությունի /1918-1980/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960 թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  150 x 200 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1311