Ստալինը հայ աշուղների երգերում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Сталин в песнях армянских ашугов Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ ամբողջական, շուրջգործվածքյա, եզրով, դեղին: Կենտրոնում՝ նախշազարդ օվալի մեջ Ստալինի դիմանկարն է: Ներքևում՝ գրքի վերնագիրը:Կողին՝ գրքի վերնագիրը, վերևից և ներքևից զարդանախշերով: Ֆորզացը՝ դեկորատիվ: Շրջերեսին գրված է թե ում է նվիրված գիրքը: Տիտղոսաթերթին՝ գրքի մատենագիտական տվյալներն են՝ դեկորատիվ ձևավորմամբ: Ձախ կողմում նույն պատկերն է և տվյալները՝ հայերեն: Գիրքն ունի ճակատանկար՝ Ստալինի պատկերով, որը անվանաթերթից բաժանվում է ծխախոտաթղթով: Յուրաքանչյուր երգի վերին լուսանցքը գեղազարդ է: Գիրքն ունի էջանշան: Էջ՝  146 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1939թ. Լայնություն (սմ)՝  17 Երկարություն (սմ)՝  24,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5037