«Սուրբ Սարգիս եկեղեցին»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Բնանկարի ժանրի աշխատանք է: Պատկերված է Սբ Սարգիս եկեղեցու շրջակայքը: Առաջին պլանում հարթ տանիքով միհարկանի տներ են, որոնց ետևում վեր է խոյանում Սբ Սարգիս եկեղեցու գմբեթը: Ձախից ներքևում հայատառ գրություն՝ «Մ. Սարյան, 1924»: Հեղինակ՝  Սարյան Մարտիրոս Սերգեյի /1880-1972/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1924 թ. Նյութը՝  Կտավ, ձգված ստվարաթղթի վրա, յուղաներկ Չափս՝  23 x 31 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1012