Սուտը: Հոգեբանական էտյուդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սուտը: Հոգեբանական էտիւդ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Լէօնիդ Անդրէեւ. Սուտը: (Հոգեբանական էտիւդ). Թարգմանեց Յակոբ Յակոբեան. - Թիֆլիս, 1904, տպ. Կ. Թաւարթքիլաձէի, Կապալ. Ա. Մահտեսի-Յակոբեան, Սերգէևսկայա փող. N1: Շապիկը սպիտակավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսի կենտրոնում հեղինակի դիմանկարն է, վերևի ու ներքևի մասերում տպագրված են վերնագիրն ու հեղինակի անունը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Յարգելի Յովհաննէս Թումանեանին թարգմանչից. 10/III. 1904 թ.»: Վերջին ֆորզացի վրա նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ մասամբ մաշված: Հեղինակ՝  Անդրեև Լ. Ն. Թարգմանիչ՝  Հակոբյան Հակոբ Էջ՝  30 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904 Լայնություն (սմ)՝  11 Երկարություն (սմ)՝  16,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/974