Սովետահայ պոետների երգեր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ, շուրջթղթյա, բաց կանաչավուն: Առջևի շապիկին բարակ սպիտակ եզրագծերով շրջանակ է, որի մեջ սև գլխատառերով գրքի տվյալներն են՝ հայերեն և ռուսերեն: Մեջտեղում գտնվող սև ուղղանկյան մեջ հեղինակի՝ Սարմենի լուսանկարն է: Անվանաթերթին նույնպես գրքի տվյալներն են: Գրքում զետեղված են Սարմենի բանաստեղծությունները՝ հայերեն ու ռուսերեն և դրանց հիման վրա գրված սովետահայ կոմպոզիտորների երաժշտության նոտաները: Անվանաթերթին՝ հեղինակի ընծայագիրը: Հեղինակ՝  Սարմեն Էջ՝  94 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1953թ. Չափս՝  14,8x22 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1416