Սովետահայ գրականության անթոլոգիա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմն՝ ամբողջական կոշտ, եզրով, շագանակագույն մաշկալաթ: Կազմի ձախ եզրի ուղղահայաց զոլը՝ նախշազարդ դաջվածքով: Կազմի վրա ոսկեգույն տառերով տպված է գրքի անվանումը, իսկ ներքևում նույն գույնով փոքրիկ նախշազարդ: Գրքի կողին, ոսկեգույն ուղղանկյան մեջ, շագանակագույն տառերով տպված է գրքի անվանումը, իսկ վերևում և ներքևում դաջված են հորիզոնական, փոքրիկ նախշազարդեր, որոնք միմյանցից բաժանվում են ոսկեգույն ակոսավոր գծերով: Բացված անվանաթերթին գրքի տվյալները հայերեն և ռուսերեն: Ֆորզացը փիրուզագույն, դեկորատիվ զարդանախշերով: Էջ՝  710 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, արհեստական կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950թ. Չափս՝  19,5x28,5 Նկարիչ-Ձևավորող՝  Կ. Տիրատուրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3538