«Սովետական Վրաստան»-149 /12718/., «Սրտառուչ հանդիպում»-էջ` 4-րդ

«Սովետական Վրաստան»-149 /12718/., «Սրտառուչ հանդիպում»-էջ` 4-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հաղորդագրությունը վրաց ՍՍՀ ԳԱ ժողովուրդների բարեկամության թանգարանում Ե. Չարենցի ծննդյան 85-րդ տարեդարձին նվիրված Երեվանի ՉՏԹ հետ համատեղ ցերեկույթին է վերաբերում, ուր Չարենցի կյանքի եւ գրական գործունեության մասին զեկուցումով հանդես է եկել բանասիր. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արտաշես Մխիթարյանը: Նա մասնավորապես նշել է, որ Չարենցի կյանքի Թբիլիսիի հետ առնչվող տարիները, ուր տպագրվել է իր առաջին բանաստեղծությունը, շատ այլ գործեր: ՉՏԹ տնօրեն Ն. Բաղդասարյանն ունկնդիրներին հետաքրքիր նորություններ է հաղորդել թանգարանի ցուցանմուշների եւ ձեռագրերի մասին, որոնց մի մասը ձեռք է բերվել Թբիլիսիից, այնուհետեւ ելույթ են ունեցել Չարենցի մանկության ընկեր Արտաշես Ալեքսանդրյանը, թարգմանիչ Գ. Շահնարազարը, Մ. Փոցխիշվիլին, Վրաստանի ԳՄ. հայկական մասնաժյուղի նախագահ Գ.Սեյրանյանը, Չարենցի դերակատար Ա. Գասպարյանը: Հեղինակ՝  Ս.Ջավախյան Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վրաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982 Չափս՝  60 x 42 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3198 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6383