«Սովետական Հայաստան» N86,            «Գրաֆիկայի վարպետը»

«Սովետական Հայաստան» N86, «Գրաֆիկայի վարպետը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում «Տաճատ Խաչվանքյանի ծննդյան 80-ամյակի առթիվ» խորագրի տակ հոդվածագիրն անդրադառնում է 1930-ական թթ. Խաչվանքյանի՝ գրաֆիկայում դրսևորված մակարդակին: Չարենցը դեռևս 1928-ին տեսել ու գնահատել էր նրա՝ գրքի գրաֆիկայի բնագավառում ունեցած ձիրքը: Չարենցը հանձնարարել է Խաչվանքյանին՝ իր փոխադրած «Գիքորի երազը» երկի նկարազարդումները, ինչը հմուտ նկարիչը իրականացրել էր պատկերներով, պատմվածքի սկզբունքով: Դիմել է հայ նախահեղափոխական գրաֆիկային հատուկ կատարողական ձևերին՝ իր վիմագրություններում: Չարենցը ներգրավում է Խաչվանքյաննին Պետհրատում իր գլխավորած գեղարվեստական բաժնի գործունեության ոլորտը, և այստեղ է, որ լիովին բացահայտվում են նրա անսահման հնարավորությունները: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Վահան Հարությունյան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1951 439 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ4828