«Սովետական Հայաստան» N72  «Պահվում է թանգարանում»

«Սովետական Հայաստան» N72 «Պահվում է թանգարանում»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում Մոսկվայի գրականության պետական թանգարանի ավագ գիտաշխատող Յու.Իվանովը տեղեկացնում է, որ Եղիշե Չարենցի՝ ռուսերեն հրատարակած առաջին գիրքը «Երկիր Նաիրին» է: Այն լույս է տեսել Մոսկվայում, 1926-ին, 3000 օրինակ տպաքանակով: Հրատարակությունը մատենագրական հազվագյուտ նմուշ է: Մոսկվայի գրականության պետական թանգարանի գրական ֆոնդերի՝ «Հազվագյուտ և ինքնագրով գրքերի» բաժնում պահվում է «Երկիր Նաիրի» վեպը՝ հեղինակի ինքնագրով: Տիտղոսաթերթին Չարենցն իր նշումը կատարել է 1928-ի հուլիսին: Այդ օրը Երևան էր ժամանել Մ.Գորկին: Կոմունարների այգում հավաք է կայացել ի պատիվ մեծ գրողի, իսկ երեկոյան հանդիպում է ունեցել Հայաստանի գրողների հետ, նաև Չարենցի հետ: Նա Գորկուն նվիրել է գրքի հիշյալ օրինակը՝ «Թանկագին Մաքսիմ Գորկուն. Եղիշե Չարենց, 25 հուլիսի, 1928թ. Երևան» թվագրումով: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1971 469 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ4874