«Սովետական Հայաստան» N303     «Ե.Սողոմոնյան» ստորագրությամբ»

«Սովետական Հայաստան» N303 «Ե.Սողոմոնյան» ստորագրությամբ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում «Նոր հաղորդումներ» խորագրի տակ հոդվածագիրը նշում է, որ Ե.Չարենցը իր բոլոր գրեքը ստորագրել է «Եղիշե Չարենց» գրական անվամբ: Բայց կան դասագրքեր, որ նա կազմել և հրատարակել է «Եղիշե Սողոմոնյան» ազգանունով: Խոսքը վերաբերում է գրողի կազմած 1932թ. հրատարակած «Գրականության և լեզվի դասընթաց»-ի I եւ II պրակներին: Նույն տարում հրատարակել է «Լեզվի և գրականության» ձեռնարկը: Հարց է ծագում. Չարենցն ի՞նչ նկատառումներով 1932-ին հրաժարվեց իր հանրաճանաչ անունից: Բանն այն է, որ 1932-ը, հրատարակությունների իմաստով, Չարենցի համար «բարեբեր» տարի էր: Այդ տարում տպագրվել է «Հոկտեմբեր-Նոյեմբեր» տարեգիրքը, Էրիխ Ռեմարկի վեպը՝ Չարենցի թարգմանությամբ և այլ երկեր: 1 տարում 4 նշանավոր գործերից հոտո, թերևս, բանաստեղծը նպատակահարմար չի գտել դասագրքեր ևս լույս ընծայել նույն ստորագրությամբ: Սա միայն ենթադրություն է: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1971 471 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ4876