«Սովետական Հայաստան» N249    «Ամենապոեմ»

«Սովետական Հայաստան» N249 «Ամենապոեմ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջի հոդվածը Չարենցի ծննդյան 80-ամյակի առթիվ շարքից «Արմենպրեսի» մասին է: Չարենցի ստեղծագործական միտքը դարասկզբի տասական թվականի կեսերից մինչև քսանականի վերջը համակվեց հեղափոխությամբ: Ստեղծվեց «Ամենապոեմը», որը ամենքի, բոլորի համար ստեղծված պոեմ էր, ինքնատիպ մի ստեղծագործություն: Չարենցը բոլոր աշխատավորներին ազդարարում էր բոլոր ժամանակների ամենամեծ իրադարձության՝ Հոկտեմբերյան հեղափոխության մասին՝ որպես միակ փրկություն իր տառապած ժողովրդի, իր կործանվող հայրենիքի համար: Պոեմի կենտրոնում բանվոր Պողոսն է, ում սիմվոլիկ կերպարը մարմնավորում է բանվոր դասակարգի ազատագրական պայքարը: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2106 505 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 5084