«Սովետական Հայաստան»» N121

«Սովետական Հայաստան»» N121

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում «Ա.Ս.Պուշկինի ծննդյան 175-ամյակի առթիվ» խորագրի տակ Ս.Դարոնյանի «Պուշկինը հայերեն» հոդվածն է, որտեղ հեղինակը անդրադառնում է Պուշկինի հայերեն թարգմանություններին, հատկապես նշում է Հ.Թումանյանի՝ թարգմանական արվեստի գլուխգործոց, դասական օրինակ դարձած «Ձմեռվա իրիկունը» Պուշկինի երկը: Հեղափոխությունից հետո Պուշկինը դառնում է խորհրդային բոլոր ժողովուրդների բանաստեղծը: Առաջինը նրան ողջունել է Եղիշե Չարենցը: «Կանգնած է դեռ ահա անդին... «...Ու մնաց մեծ, մնաց մաքուր...»: Չարենցը ունի այլ բանաստեղծություններ՝ նվիրված Պուշկինի հիշատակին. «Օ՜, Ալեքսանդր, ոչ հռչակ, ոչ գանձ... (1935-36)», «Օ, Ալեքսանդր, պոետ պայծառ,-... (1937) և այլն: Կատարել է նաև Պուշկինի երկերից թարգմանություններ: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1103 131 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ2287