«Սովետական Հայաստան» N12

«Սովետական Հայաստան» N12

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմին - լուսանկարչական էտյուդ՝ ոսկերչական գործարանից: «Մեր գրական թանգարանները» բաժնում Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Նվարդ Բաղդասարյանի հոդված-ծանոթագրությունն է (էջ 36): Թանգարանը բացվել է 1974թ. դեկտեմբերին՝ շուրջ 8 հազար ցուցանմուշներով, որոնք վերաբերում են բանաստեղծի ստեղծագործությանը, կյանքին: Տնօրենը ներկայացնում է գիտխորհրդի կազմը, նշում թանգարանի ֆոնդերի հարստացմանը օժանդակողների անուններ, նվիրատուներ, այդ թվում Ան.Չարենցը: Ապա ծանոթացնում է թանգարանի ցուցադրությանը: Պլանը կազմել են Ալ.Զաքարյանը եւ Ան.Չարենցը՝ Էդ.Ջրբաշյանի մասնակցությամբ: Գեղ.ձեւավորման հեղինակ՝ Սարգիս Արուտչյան: Նկարչական ձեւավորումը՝ Վարդան Կարսյանի: Վերջում տնօրենը նշում է, որ ֆոնդը կարիք ունի շատ նյութերի համալրման: Դիրեկցիան եւ գիտխորհուրդը կանխավ երախտագիտություն է հայտնում խնդրո հարցի լուծման առնչությամբ: Անվանաթերթին եւ ետեւի կազմի դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1643 285 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4335