«Սովետական Հայաստան»   N 3  «Ե.Չարենցի և Ալ.Մյասնիկյանի հոգեհարազատությունը»

«Սովետական Հայաստան» N 3 «Ե.Չարենցի և Ալ.Մյասնիկյանի հոգեհարազատությունը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր՝ Լ. Մ. Կրոյան 4-րդ էջում հոդվածագիրն անդրադառնում է Չարենցի և Ալ. Մյասնիկյանի հանդիպումներին, նամակագրությանը և նրանց փոխադարձ գնահատանքին: Մյասնիկյանը մեծ ազդեցություն է ունեցել բանաստեղծի քաղաքական -հասարակական հայցքների ձևավորման , նրա գրական- գեղարվեստական սկզբունքների մշակման ընթացքի վրա: Մեջբերում է Մյասնիկյանի խոսքը .«Միայն Եղիշե Չարենցն է, որ մոտեցել է այդ դյուցազներգությանը, թափանցել նրա էության մեջ, որովհետև նա շնորհք ու տաղանդ է ... «Նա խոշոր բանաստեղծ է »: Հայտնի են փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս , թե ինչպես էր Մյասնիկյանը հետևում Չարենցի ստեղծագործություններին, խորանում բովանդակության մեջ, դիմում երգահանների՝ Չարենցի պոեմների հիման վրա ստեղծելու երաժշտական կտավի երկեր : Մյասնիկյանն է միջնորդել Չարենցին՝ մեկնել Եվրոպա շրջագայելու: Վերջում հոդվածագիրը նշում է Չարենցի երկերը, որ գրել է Մյասնիկյանի մահվան գույժը լսելուց հետո ու մեջբերում «Ա.Մ.»-ին քառյակը: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Ար.Մնացականյան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2148 666 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5254