«Սովետական Հայաստան»-83 /20714/., «Վերջին ճանապարհի վկան,  Իզ. Չարենց» Չարենցի կյանքի վերջին օրե

«Սովետական Հայաստան»-83 /20714/., «Վերջին ճանապարհի վկան, Իզ. Չարենց» Չարենցի կյանքի վերջին օրե

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Իզաբելլա Չարենցի /1909-1969/ հուշերի այս հրապարակումը նրա մագնիտոֆոնային ձայնագրությունից է ` ԳԱԹ եւ ՉՏԹ: Հոդվածում առկա է Դ. Գասպարյանի խոսքը հուշերի հեղինակի մասին, որը Չ-ի բանտարկությունից երկու ամիս հետո ձերբակալվել է: Երկու տարի մնացել է Երեւանի բանտում, հետո աքսորվել հյուսիս, որտեղ ամուսնացել է, ունեցել հինգ երեխա: Ազատվելուց հետո ապրել է Կիրգիզիայում, ապա Ուֆայում: Իզաբելլան իր հուշերում պատմում է Չարենցի կյանքի մասին` Ծաղկաձորից ընտանիքին Երեվան բերելու, Նորքի, ձերբակալության, ձեռագրերի, Ռեգինա Ղազարյանի, Եղիշե Հովհաննիսյանի գրադարանի գրքերի, Չարենցի 70-ամյակի օրերին Միկոյանի հանդիպման մասին իր Երեւան գալու եվ բնակվելու մասին: Վերջում Իզաբելլան շնորհակալություն է հայտնում մեր պետությանը բնակարանով ապահովելու եւ թոշակի ապահովման համար: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4490 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6765