«Սովետական Հայաստան 5 /2727/ «Թանգարան դպրոցում»

«Սովետական Հայաստան 5 /2727/ «Թանգարան դպրոցում»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը Կիրովականի թիվ 2 միջն. դպրոցում Ե. Չարենցին նվիրված թանգարանի բացման մասին է: Թանգարանում հետաքրքրությամբ են դիտվում,- ըստ հոդվածագրի,- բանաաստեղծի կյանքին ու գործին վերաբերող 400-ից ավելի նյութերը, որոնք խնամքով ձևավորել է քաղաքի գեղանկարիչ Գ. Թովմասյանը: Ցուցադրվում է նաև պոետի բնական ու գեղեցիկ կիսանդրին` քանդակված բարձր դասարանցիների կողմից: Թանգարանն ստեղծվել է հասարակական հիմունքներով:-Չարենց բանաստեղծի մասին գրված լավագույն շարադրությունները ևս դարձել են թանգարանի սեփականությունը,- գրում է Ա. Հալաջյանը: Առաջին էջի ձախ եզրի մոտ` վերևում, ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Աշոտ Հալաջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2406 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 5633