«Սովետական Հայաստան»-132 /20153/., «Կոմիտասի հետ»-էջ`4-րդ

«Սովետական Հայաստան»-132 /20153/., «Կոմիտասի հետ»-էջ`4-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ռ. Դավթյան իր հոդվածում նշում է, որ Կոմիտասը Չարենցի պաշտամունքն էր եւ հափշտակվել է Կոմիտասով դեռ 1920-ական թթ.: Հոդվածում կան մեջբերումներ Կոմիտասի սանուհի Աղավնի Մեսրոպյանի մեկնաբանություններից: Կոմիտասի նկատմամբ Չարենցի ունեցած սիրո արտահայտություններից: Կոմիտասի նկատմամբ Չարենցի ունեած սիրո արտահայտությունն է 1936-ին գրած «Կոմիտաս» պոեմը, որը սկսել է գրել նրա մահվան լուրն առնելուց հետո: Մեզ են հասել «Կոմիտասի համար ռեքվիեմի երեք տարբերակները` մաքրագիր ու տպագրության պատրաստ: 1936-ին Չարենցը գրել է նաեւ երկու տապանագիր, որոնք վերստին հստակորեն ցույց են տալիս Կոմիտասի տեղը Չարենցի հոգում եւ ստեղծագործության մեջ: Բարձրակետը «Ռեքվիեմ ատեռնամ» քնարական պոեմն է: Վերջում հոդվածագիրը գրում է, որ Չարենցը խորապես զգում էր Կոմիտասի մեծությունը եւ ձգտում էր կոմիտասյան երգը անմար պահել ժողովրդի սրտում: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Ռոբերտ Դավթյան Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1987 Չափս՝  60 սմ x 42 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4313 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6566