«Սովետական դպրոց»

«Սովետական դպրոց»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-ին էջում Ա.Բաբայանի «Պղնձաձույլ քնար» հոդվածն է, ուր հեղինակը ներկայացնում է Չարենց մարդուն ու պոետին, վերլուծում նրա ստեղծագործական աշխարհը, բերում մեջբերումներ բանաստեղծի տողերից: Գր.Սնխչյանը «Միշտ սիրելի Չարենցը» հոդվածում անդրադառնում է Չարենցի որոշ ստեղծագործություններին՝ իր վրա թողած տպավորություններով: Հիշում է մեկ հանդիպման մանրամասներ՝ «Ինտուրիստ»-ում: Նույն էջում ներկայացված է Չարենցի «Մեր լեզուն» բանաստեղծությունը: Ապա՝ Կ.Սիմոնովի, Մ.Շահինյանի, Ս.Ռուստամի, Ս.Չիքովանու, Լուի Արագոնի խոսքը՝ Չարենցի մասին: 2-րդ էջում Լ.Ալոյանի «Մի պոետ-Եղիշե Չարենց» հոդվածն է, ուր հեղինակը ընթերցողին ներկայացնում է դպրոցի գրական-գեղարվեստական հանդեսը՝ Նվիրված Չարենցի ծննդյան 70-ամյակին: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1110 135 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ2294