«Սովետական դպրոց» N39     «Չարենցի անվան դպրոցում»

«Սովետական դպրոց» N39 «Չարենցի անվան դպրոցում»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում հոդվածագիրն անդրադառնում է Լենինականի՝ Չարենցի անունը կրող դպրոցում Չարենցի հոբելյանը պատշաճ նշելու համար իրագործվող նախապատրաստական աշխատանքներին: Նախաշեմին բազմաթիվ են լավ գործերը, որոնց մասին պատմել են դպրոցի դիրեկտոր Հակոբ Մկրտչյանը և կուսկազմակերպության քարտուղար Արուս Հակոբյանը: Հոբելյանական հանձնաժողովը ղեկավարում է դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Վլ.Ծատուրյանը: Չարենցի կյանքին ու գործին նվիրված համադպրոցական միջոցառմանը հանդես է եկել «Բանվոր» թերթի աշխատակից Վ.Սարգսյանը: Լեզվի մասնագետների ուժերով կազմակերպվում են բանաստեղծի առանձին երկերին նվիրված զրույցներ, դասախոսություններ, ռեֆերատներ: Լավագույն միջոցառումները ձայնագրվում են ու վերարտադրվում ռադիոհանգույցով: Հոբելյանը լավ առիթ է, որպեսզի դպրոցն իր առջև ունենա Չարենցի կիսանդրին: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2115 547 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5126