«Սովետական դպրոց» N3   «Նա մեծ էր... եւ որպես գրական դաստիարակ»

«Սովետական դպրոց» N3 «Նա մեծ էր... եւ որպես գրական դաստիարակ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում Գր.Հակոբյանի հուշերն է՝ 1932թ. իր «Առաջին նվագերը» գրքի տպագրությանն առնչվող հարցերի շուրջ Չարենցի հետ հանդիպման մասին: Խ.Դաշտենցը եւ նոթագիրը այցելել են Չարենցին՝ «Ինտուրիստ» հյուրանոց: Նկարագրում է սենյակը, Չարենցի ընտանիքը, նրա կարծիքը երկու գրողների երկերի վերաբերյալ, դիտողություններ, զրույցը: Նույն էջում Վահե Խնկոյանի հուշն է՝ «Խնկո-Ապերը՝ Ե.Չարենցին, Ե.Չարենցը՝ Խնկո-Ապորը»: Ներկայացնում է հոր՝ Խնկո-Ապոր հանդիպումը Չարենցի հետ՝ Հայպետհրատում եւ երկուսի էքսպրոմտները՝ փոխադարձ գնահատմամբ: Դրանք հանգավոր ասույթներ էին՝ Լենինականի եւ Ղարսի բարբառով: Կից՝ Ս.Մելյանի «Նվիրված էր հոբելյանին» հաղորդումն է այն մասին, որ Թումանյանի շրջսովետի գործկոմի նիստերի դահլիճում անցկացվել է Ե.Չարենցի ծննդյան 80-ամյակին նվիրված պատանի ասմունքողների շրջանային հոբելյանական ստուգատես-մրցույթ: Առաջին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2142 601 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5188