«Սովետական դպրոց» N14  «Չարենցի քարը»

«Սովետական դպրոց» N14 «Չարենցի քարը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում հոդվածագիրներն անդրադառնում է Փարիզում կազմակերպված հայկական կինոփառատոնի օրերին ֆրանսահայ Աղասու հետ հանդիպմանը, Պեր-Լաշեզ այցելությանը: Գերեզմանատնից դուրս գալու ժամանակ Աղասին Հայրյանին տեղեկացրել է, որ պարսպից դուրս մնացած քարաբեկորի վրա 50 տարի առաջ նստել է Ե.Չարենցը, երբ 1925-ին այցելել է Փարիզ: Ապա նկարագրում է ստացած տպավորությունը՝ երիտասարդ, բանիմաց, բազմակողմանի զարգացած Չարենցից: Հիշում է, որ Չարենցը բարձրանալով քարից, խնդրել է Աղասուն, որ նորից մոտենան Կոմունարների պատին: Հավանաբար այդ պահին հղացել է «Կոմունարների պատը Փարիզում» երկ գրելու գաղափարը: Պեր-Լաշեզից հեռանալուց հետո Աղասին արտասանում է հատված բանաստեղծությունից: Առաջին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2142 603 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5190