«Սովետական դպրոց» N 13,    «Թե ինչպես ստեղծվեց պայքարը»,    «Չարենցի օր»

«Սովետական դպրոց» N 13, «Թե ինչպես ստեղծվեց պայքարը», «Չարենցի օր»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում Գ. Բեսը «Չարենցյան մասունքներ» շարքից խորագրի տակ ներկայացնում է իր՝ մանկապատանեկան ենթաբաժնի գծով հրատարակության պատրաստած՝ Ալավերդու հանքագործների կյանքը պատկերող պատմվածքի ձեռագիրը: Իբրև գեղարվեստական բաժնի վարիչ, վերջին խոսքը Չարենցինն էր: Հավանել էր և դիմել Ռաշմաճյանին՝ ձևավորելու: Մեկ ամիս անց «Պայքար» անունով մանկական գրքույկը /Բեսի հեղինակած/ գնում է տպարան: Նույն էջում «Չարենցի օր» հաղորդագրությունը հայտնում է տուն-թանգարանում բանաստեղծի ծննդյան 78-ամյակը նշող միջոցառման մասին: Չարենցի մասին հուշերով հանդես են եկել Արփենիկ և Անահիտ Չարենցները: Ցերեկույթին ներկա է եղել ՀՍԳ միության վարչության առաջին քարտուղար՝ Էդ. Թոփչյանը և այլ հարգարժան անձիք: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Գ. Բես, Ռ. Զաքարյան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1660 349 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4404