«Սովետական դպրոց» -126 /8991/., «Բանաստեղծության մեջ աշխարհը»էջ` 3-րդ

«Սովետական դպրոց» -126 /8991/., «Բանաստեղծության մեջ աշխարհը»էջ` 3-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լ. Ասմարյանի գրախոսությունը վերաբերում է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ Հրանտ Թամրազյանի «Բանաստեղծության հազարամյա խորհուրդ» ուսումնասիրությունների գրքին` հայոց բանաստեղծության ժամանակին` 10-ից մինչեւ 20-րդ դար: Հր. Թամրազյանը կենտրոնանում է այն հեղինակների վրա, որոնք առանցքային դեր են կատարել հայ գրակ. պատմության մեջ եւ արտահայտում են այն միտումները, որ դարերի ընթացքում ունեցել է հայ պոեզիան: Նշում է, որ հայ ժողովրդի հավերժական ուղեւորներից է Նարեկացու պոեզիան, Հ. Թումանյանի եւ Ավ. Իսահակյանի ստեղծագործություններում նա փնտրում է նրանց մեծության գաղտնիքնները, քննում է դարասկզբի արեւմտահայ պոեզիան, գտնում է որ այն ուժեղ է իր կենսաարտահայտության փիլիսոփայությամբ: Հոդվածագիրը նշում է, որ Թամրազյանը հայտնաբերում է Վ. Տերյանի «Տառապանքների ու երազների» թեման, Ե. Չարենցի ստեղծագործության բնորոշումը տալու համար բավական են «Խմբապետ Շավարշը» եւ «Գիրք ճանապարհին»,- ապացուցում, որ Չարնեցը գրել է ոչ թե երգիծանման պոեմ, այլ խորապես դրամատիկ մի ստեղծագործություն, ուր բեկվում են ժողովրդի ճակատագրի հարցերը նրա համար դժվարին մի ժամանակաշրջանում, թուրքական բռնակալության դեմ մաքառման օրերին: Վաստակաշատ գրականագետի այս գիրքը գրված է բարձր մակարդակով, լուսաբանում է գրականության հանգուցային հարցերը եւ լուրջ ներդրում է ժամանակակից հայ գրականության մեջ,- ավարտում է իր միտքը հոդվածագիրը: Հեղինակ՝  Լեվոն Ասմարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4268 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6516