«Սովետական  գրականություն և արվեստ», N 7, 1954

«Սովետական գրականություն և արվեստ», N 7, 1954

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կրեմագույն կազմին սև տպատառեր են: Գլխ. խմբագիր՝ Հմայակ Սիրաս: Խմբ. կոլեգիա՝ Ն.Զարյան, Ստ. Զորյան : 165-րդ էջին Գ.Էմինի «Մեծ բովանդակության ու բարձր արվեստի, բազմակողմանի եվ խորը վերլուծության համար» գրախոսությունն է , ուր հեղինակն անդրադառնում է Հ. Թամրազյանի՝ պոեզիայի դիսպոտում կարդացած զեկուցման տպագրությանը: Վերլուծում է գրողների հասցեին արված Թամրազյանի քննադատությունը: Թամրազյանը բերելով «Բինգյոլի» օրինակը, նշում է , որ դա երգվում է կամա, թե ակամա, համարելով այդ մեր ժամանակի բանաստեղծության էական արժանիք: Գ.Էմինը շարունակում է միտքը. «իսկ Մայակովսկին, իսկ Չարենցը...չէ որ նրանցից ոչ մեկը չի երգվում : Ուրեմն ինչ, ինչպես Թամրազյանն է ասում « այն պարզ պատճառով, որ նրանք ապրած չեն, «կեղծ պոեզիա են»»: Անդրադառնում է քննադատի այլ ձեվավորումներին : Ավանաթերթին ՉՏԹ կնիքն է : Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1263 361 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5324