Սովետական գրականություն, համար 11, Դ. Գասպարյան«ողբերգության վերջին

Սովետական գրականություն, համար 11, Դ. Գասպարյան«ողբերգության վերջին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմի առաջին եվ երրորդ էջրին եվ տեքստում աղետի գոտուց Յու. Ռոստի լուսանկարներից: Կազմի երկրորդ էջին` ակադեմիկոս Ա.Դ. Սախարովը Լենինականում: ԳԼԽ. խմբագիր Ա. Նալբանդյան, Սերգեյ Մուրադյան, պատ. քարտուղար` Լուիզա Կիրակոսյան: Ներկայացված է 20-ական թվականների վերջերից 30-ական թվականների քաղաքական- պատմական իրադրությունը, այդ ժամանակների արտացոլումը Չարենցի ստեղծագործություններում: Չարենցի եվ Ստալինի կոնֆլիկտի սկիզբը «Աքիլլես, թե Պյերո» պոեմն է, որտեղ Չարենցը այլաբանության միջոցներով պատկերել է երկրի ղեկավարության մեջ տիրող վիճակը: Խոսվում է նաեվ «Գիրք ճանապարհի»-ի Մ. Շահինյանին ուղղված նամակի «ՍԵՎ տետրում» զետեղված քառյակների մասին, որոնցում բանաստեղծը հստակ ուրվագծերով ներկայացնում է մղձավանջային այն մթնոլորտը, որը կոչված էր կործանելու ոգին, մարելու հանճարի լույսը: Խոսվում է նաեվ «Թուղթ Իոսւֆ Ստալինին» պոեմի մասին, ինչպես նաեվ այլ ստեղծագործությունների մասին: Անվանաթերթի ներքեվում` մեջտեղում` ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  տպագիր Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4494 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6763