«Սովետական գրականություն եւ արվեստ» համար 8 , «Բանարվեստի գիտությունը»

«Սովետական գրականություն եւ արվեստ» համար 8 , «Բանարվեստի գիտությունը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  124 էջում զետեղված հոդվածում հեղինակը ներկայացրել է «Սովետական գրականության պոետիկան» ժողովածուն: Գրքում զետեղված ուսումնասիրությունների մի նշանակալի մասը նվիրված է Ե. Չարենցի ստեղծագործությանը: Այստեղ առանձնանում է Է. Ջրբաշյանի «Հոգու դիալեկտիկան» Ե. Չարենցի պոեզիայում (1928-1933) ուսումնասիրության հինգ ստեղծագործություն` «Homo Sapiens», «Մեծ առօրյա», «Խմբապետ Շավարշը», «Դեպի լյառը Մասիս», «Զրահապատ Վարդան զորավար»: Այստեղ տեղ են գտել նաև Յուրի Փանյանի Չարենցին նվիրված ուսումնասիրությունը, Աղաբաբյանի «Երկիր Նաիրի» վեպի խոսքի բազմաձանությանը հոդվածը, Եղիազարյանի «Բառի բովանդակությունըգեղարվեստական խոսքում» ուսումնասիրությունը: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  կավճապատ թուղթ, թուղթ, տպագիր Էջ՝  160 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981 Չափս՝  26սմ x 17սմ Տպարան՝  Երևան, համար երկրորդ տպ.,Տերյան 44 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2896 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6096